vn.

to bring or give sad news;
to lament, to deplore, to cry, to scream;
to sound.

ներգործական բայ. չէզոքական բայ.

ներգործական բայ չէզոքական բայ ԳՈՒԺԵՄ κράζω, κραυγάζω, βοάω, ἁλαλάζω clamo, exclamo, vociferor, ululo, ejulo որ եւ ԳՈՒԺԱԼ. Կոծիլ. ճչել վասն աղետից կամ գուժից. կական բառնալ. լալագին գոչել. աշխարել. բողոքել.

Գուժեա՛, աղաղակ բարձ։ Գուժեցէ՛ք հովիւք եւ աղաղակեցէ՛ք. (Երեմ. ՟Ի՟Բ. 20։ ՟Ի՟Ե. 35։)

Գուժեաց եսեբոն։ Գուժեսցեն դառնապէս. (Ես. ՟Ժ՟Ե. 4։ Եզեկ. ՟Ի՟Է. 30։)

Կայր առ դուրս թատրոնին, եւ ձայն աղիողորմ գուժէր։ Ի ձայնէ աղաղակին՝ զոր գուժեաց, փախեաւ աղեքսանդրոս. (Ճ. ՟Ա.։)

Գուժիցէ (այսինքն կոծեսցի) զչար գործսն. (Գէ. ես.։)

ԳՈՒԺԵԼ. ἁκούομαι audior (այսինքն լսիլ). Հնչել՝ գուժի եւ ճչոյ. լսելի լինել ձայնի ողբոց ի հեռաւորս.

Ձայն լալոյ նորա գուժեաց ի ճանապարհս իւր։ Ձայն ի շրթանց գուժեաց լալոյ եւ պաղատանաց։ Ձայն ողորմ գուժեաց ի սիովն. (Երեմ. ՟Բ. 24։ ՟Գ. 21։ ՟Թ. 19։)

Ձայն գուժեաց ի հռամայ. այսինքն մինչեւ ի հռամա. (Մտթ. ՟Բ. 18։)